Բաժիններ՝

Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին այսպես չեն ընդունել. հոգեբանը՝ Քարդաշյանի այցի մասին

Հոգեբան Սամվել Խուդոյանն այօսրվա ասուլիսում խոսելով Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին, ասաց. «Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին այսպես չեն ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն այսպես է արթնանում»,- ասաց նա՝ հավելելով, թե իր տպավորությամբ Քիմ Քարդաշյանը շատ անկեղծ կին է: «Նա շատ անկեղծ կին է՝ հուզական առումով, որքանով ես կարողացա հեռվից-հեռու նկատել», – նշեց մասնագետը։

Միաժամանակ նա նկատեց, թե հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին, շատ հայեր նույնպես կցանկանան իրենց արմատների մասին ավելի շատ բան իմանալ և հետաքրքրվել Հայաստանով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս