«Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի դեպքում ԵՄ-ի հարցերն ավելի շատ են, քան պատասխանները». եվրոպացի փորձագետ

«Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքները կանխատեսելի են միայն Մոլդավայի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոլդավայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին խորհրդական, ԵՄ Արտաքին հարաբերությունների լոնդոնյան բյուրոյի փորձագետ (2012), ԵՄ Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (Փարիզ) ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուն` անդրադառնալով Արևելյան գործընկերություն ծրագրի ապագային և Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին:

Նա նշեց, որ ծրագրի ապագան, ապա նաև՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքները կանխատեսելի են այն երկրների համար, որոնք համաձայնել են ստորագրել Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր` Մոլդավան, Ուկրաինան և Վրաստանը: Ըստ նրա` այս երկրների դեպքում ամեն ինչ պարզ է, նրանք շարունակելու են ներդնել համաձայնագրերի գործիքները և զարգանալ նախանշված ուղիով: Սակայն, նրա համոզմամբ, ԵՄ-ի համար իրավիճակը բարդ է Հայաստանի,Ադրբեջանի և Բելառուսի դեպքում:

«Նրանց դեպքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, ուստի այս երկրների ապագան ԱլԳ-ում անորոշ ընթացք է դեռևս խոստանում: Ապագայում միգուցե դետալները հստակեցվեն և նրանց հետ ԵՄ ապագա հարաբերությունների պատկերն էլ ավելի հստակ դառնա»,- ասաց Նիկու Պոպեսկուն:

Հարցազրույցն ամբողջությմաբ կարող եք կարդալ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս