
Քաղաքացին փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից

Ապրիլի 6-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները, տեղի ուժերով համատեղ, կանխել են Գ. Տ.-ի (ծնվ. 1988թ.) ինքնասպանության փորձը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն