Արամ Հարությունյանին ազատեցին Կոտայքի մարզպետի պաշտոնից

Արամ Հարությունյանն այլևս չի զբաղեցնի Կոտայքի մարզպետի պաշտոնը: Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Արամ Հարությունյանին ազատում են Կոտայքի մարզպետի պաշտոնից:

«Արամ Հարությունյանին այլ աշխատանքի ենք նշանակում»,- հաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության նիստի օրակարգում ընգրկված է նաև այդ պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի  քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նշանակման հարցը:

Սակայն մինչև ՀՀ նախագահը չստորագրի մարզպետի հրաժարականի մասին կառավարության որոշումը և պաշտոնը դե յուրե թափուր չլինի, նոր նշանակում չի կարող լինել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930