Բաժիններ՝

Exxon Mobil-ը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջնորդ դատարան

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Exxon Mobil ընկերությունը Ռուսաստանի էներգետիկայի նախարարությանն իրազեկել է այն մասին, որ հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջնորդ դատարան՝ պահանջելով փոփոխել «Սախալին 1» նավթագազային նախագծի վերաբերյալ կքնված համաձայնագրի դրույթները:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ամերիկյան ընկերությունը պահանջում է փոխհատուցել այն շահութահարկի մի մասը, որը գերավճար է համարում վերջին 6 տարիների համար: Խոսքը գնում է 500 միլիոն դոլարի մասին:

Exxon Mobil-ն ինքը որպես փոխզիջում առաջարկում է իրեն փոխհատուցել գերավճարի կեսը և հետագայում անցում կատարել հարկման 20% տոկոսադրույքի՝ ներկայիս 35 տոկոսի փոխարեն: Ռուսաստանը, սակայն, դեմ է համաձայնագրի դրույթների փոփոխմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս