Թուրքիայում արդարացրել են «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործով 236 կասկածյալի
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական դատարանն արդարացրել է 236 զինվորականի, որոնք «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման գործով ավելի վաղ դատապարտվել էին տարբեր ժամկետներով ազատազրկման:
Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, ինչ մեղադրող կողմը հայտարարել է, որ ներկայացված թվային ապացույցները չեն կարող ընդունելի լինել՝ ըստ էության դիտարկման համար:
Զինվորականները «Բալյոզի» գործով ազատազրկման էին դատապարտվել 2012 թվականին, սակայն ավելի ուշ Սահմանադրական դատարանը նախաձեռնել էր դատական գործի վերանայում: