Դերասան Վարդան Պետրոսյանը դեռ չի փոխհատուցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի և սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դեռ չի մարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված 1 մլն 200 հազար դրամի չափով քաղհայցի պահանջով գոյացած պարտքը։
Այս մասին «ժողովուրդ»–ին ասաց նշված ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը։ «Դատարանի վճիռը դեռ չկա, դրա համար էլ ոչ մի փոխհատուցում չի կատարվել։ Մենք ամբողջ գումարի վերականգնման պահանջը Վարդան Պետրոսյանին չենք ներկայացրել։ Այդ գումարի այն մասը, որը ապահովագրական ընկերությունը (Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան ապահովագրած ընկերությունը) հնարավորություն ունի տալու, կներկայացնենք ընկերությանը, իսկ մյուս մասը՝աևձամբ Վարդան Պետրոսյանին»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ տուժող կողմի՝ Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենան պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին»։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։