Ոմն Վիտալի Պրիխոդչենկո կազմակերպում է ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված միցոցառումը՝ ХОРИК-60. «ՀԺ»

«Հայկական Ժամանակն» իր այսօրվա համարում գրում է. «Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽԱՀՄ և «Աշխարհի» հավաքականների այսօր տեղի ունենանք ֆուտբոլային միջոցառման կազմակերպիչները լրագրողների հավատարմագրման տարօրինակ պայմաններ են սահմանել։

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն լեզվով դիմում, ի դեպ՝ շատ «խորհրդանշական» 60xօ280315@ցmail.com հասցեին։ «Հժ»-ն փորձել է ռուսերեն լեզվով դիմումի պահանջի տրամաբանությունը ճշտել «Շարմ» հոլդինգից, որը հավատարմագրման մասին հայտարարության տարածողն է։

«Շարմից» մեր թղթակցին հայտնել են, որ հոլդինգն ընդամենը գործընկեր կողմ է, իսկ ֆուտբոլային միջոցառման հիմնական կազմակերպիչները Մոսկվայում են։ «Շարմից» խորհուրդ են տվել հարցերի պատասխանները ստանալ կազմկոմիտեի նախագահ ոմն Վիտալի Պրիխոդչենկոյից՝ մոսկվացի։ Կազմկոմիտեն նաև պահանջ է սահմանել՝ դիմումի մեջ պարտադիր նշել տեսախցիկի և օբյեկտիվի ապրանքանիշը, և հավատարմագրում են ստացել միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ ունեցող օպերատորները։ Նման պայմաններ չեն սահմանվում անգամ ազգային հավաքականների մակարդակով միջազգային պաշտոնական խաղերի ժամանակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս