Մեր տատիկների դեղատոմսը՝ բրոնխիալ ասթմայի, բրոնխիտի, հազի դեմ

Ալերգիաները, վարակները և ծխելն այն հիմնական գործոններն են, որոնք առաջացնում  են թոքերի որոշ տեսակի հիվանդություններ կամ խանգարումներ: Եթե  դուք ունեք թոքերի խնդիր, հատկապես՝ բրոնխների (բրոնխիալ ասթմայի) կամ սրտի շնչարգելության խնդիր, healthyfoodstar.com-ը խորհուրդ է տալիս հետևել հետևյալ ավանդական բաղադրատոմսին, որը ժամանակին առաջարկել են մեր տատիկները:

Բաղադրություն

0.5 կգ կարմիր սոխ
0.5 կգ դարչնագույն շաքարավազ
2 միջին չափի կիտրոն
6 բաժակ/1.5 լ ջուր
7 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Դարչնագույն շաքարավազը լցնել ամանի մեջ և տաքացնել միջին
ջերմաստիճանում այնքան, մինչև ստացվի գեղեցիկ, ոսկեգույն
երանգով զանգված: Այնուհետև վրան ավելացնել կարմիր սոխը: Եփել ևս մի քանի րոպե, որից հետո ավելացնել ջուրը: Եփել այնքան՝ մինչև ամանի մեջ մնա ջրի 1/3 մասը: Այնուհետև թողնել, որպեսզի խառնուրդը սառչի: Այդ ընթացքում քամել մեկ լիմոնի հյութը և մեղրի հետ լցնել խառնուրդի վրա, կրկին լավ խառնել: Ստացված զանգվածը թողնել ողջ գիշեր: Առավոտյան խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ:

Ինչպե՞ս օգտագործել բնական այս դեղամիջոցը

Մեկ ճաշի գդալ խառնուրդը պետք է ուտել ճաշից առաջ և հետո: Կրկնել նույն գործողությունն այնքան ժամանակ, մինչև ձեր թոքերը լավ վիճակում լինեն: Երեխաները նույնպես կարող են օգտագործել այս դեղամիջոցն ամեն անգամ ճաշելուց առաջ՝ 1 թեյի գդալ չափով:

Պատրաստեց Սոֆի Պետրոսյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս