Պարկինսոնի հիվանդություն. երբ մահանում են նյարդային բջիջները
Վերջերս մահացած կինոդերասան Ռոբին Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Նրա կոլեգա Մայքլ Ջեյ Ֆոքսը և բռնցքամարտի լեգենդ Մոհամմեդ Ալին նույնպես տառապում են այդ հիվանդությունով, ինչպես և 250 000 մարդ Գերմանիայում: Պարկինսոնի հիվանդությունը գնալով ավելի տարածված է դառնում, սակայն բուժման մեթոդը դեռ ընտրված չէ:
Ցավեր որովայնի հատվածում, սարսուռ կամ մկանների կոշտացում. Պարկինսոնի հիվանդությունն ունի բազմաթիվ դեմքեր:
«Գոյություն ունի հիվանդության երկու տարատեսակ. hիվանդների մի խմբի մոտ նկատվում է սարսուռ, մյուսի մոտ՝ մկանների ձգվածություն և շարժումների դանդաղեցում: Սրա հետ մեկտեղ, գոյություն ունեն հիվանդության շատ այլ ախտանիշներ ևս»,- բացատրում է Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի նյարդաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բաժանմունքի բժիշկ՝ բ.գ.դ. Միշել Ռինտեսը:
Այդուհանդերձ, դժվար չէ ունեցած դեղերի լայն սպեկտորից ընտրել համապատասխան դեղորայք, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական ստադիայում: Հիվանդների մեծ մասը դիմում են բժշկի, որպեսզի հաստատեն ախտորոշումը, որը դրել է թերապևտը կամ նյարդաբանը:
Եթե բողոքները ասսիմետրիկ են ի հայտ գալիս (ախտանիշներն ի հայտ են գալիս մարմնի մի կողմում), և հիվանդի օրգանիզմը որոշ դեղամիջոցներին դրական է արձագանքում, ապա ախտորոշումն արագ է պարզ դառնում:
Ավելի քիչ են հայտնի տվյալ հիվանդության կողմից հաճախ հրահրվող, այսպես կոչված, «ոչ շարժիչային ախտանիշներ»:
Դրանց թվին են պատկանում դեպրեսսիան, հոտառության խախտումը, միզապարկի գործառույթի խանգարումը և քնի հետ խնդրիները:
Այս խնդիրները հաճախ ի հայտ են գալիս շարժիչային ախտանիշների հայտնվելուց շատ ավելի վաղ: Նրանցից շատերը բուժվում են հակապարկինսոնային դեղորայքների միջոցով:
Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական ներդային համակարգի հիվանդություն է: Այդուհանդերձ, առաջնայինն այն վնասում է շարժական ապարատի աշխատանքիը: Պատճառ է հանդիսանում դոֆամինի անբավարարությունը, որն ապահովվում է շարժողականության սահունություն: Այդ անբավարարությունն առաջանում է դոֆամին պարունակող նյարդային բջիջների մահացության պատճառով:
«Մարդիկ, կյանքի ընթացքում, կորցնում են այդպիսի նյարդային բջիջներ: Սակայն, Պարկինսոնով տառապող հիվանդների մոտ նյարդային բջիջների մահացությունն ավելի արագ է տեղի ունենում»,- ասում է բժիշկ Ռինտեսը:
Հիվանդի համար փոքրիկ շարժիչների հետ կապված շարժումներն, այնպիսին, ինչպիսին են ատամները մաքրելը, նամակ գրելը կամ տաբատ կոճկելը, ավելի դժվար են տրվում: Ինչպես նաև խանգարվում է շարժունակության համակարգումը: Հազվադեպ է հաջողվում գտնել նյարդային բջիջների վաղաժամ մահացության պատճառը: Հիվանդության զարգացումը կապված է հատուկ գենային մուտացիաների, ինչպես նաև շրջակա միջավայրի որոշ գործոնների հետ:
Քանի որ հիվանդությունը չի բուժվում, փորձեր են արվում ուղիղ կամ անուղղակի ձևով լրացնել դիֆամինի անբավարարությունը՝ ախտանիշների թեթևացման նպատակով: Տարեց հիվանդներին հաճախ նշանակվում է Լևոդոպա դեղամիջոցը (L-Dopa), որը գլխուղեղում վերածվում է դոֆամինի:
«Լևոդոպան բավականին արդյունավետ միջոց է: Ցավոք, օգտագործելուց մոտավոր 10 տարի հետո նրա արդյունավետությունը կտրուկ պակասում է, առաջանում են կողմնակի բարդություններ, որոնք, օրինակ, ակամա ի հայտ են գալիս շարժումների մեջ»,- ասում է բժիշկ Ռինտեսը:
Արդեն շար տարիներ Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի ստերիոտոքսիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բաժանմունքը նյարդաբանության բաժանմունքի հետ համատեղ անցկացնում է ուղեղի խորը խթանում, որի ընթացքում էլեկտրոիդների օգնությամբ խթանվում է նրա որոշակի մասը: Այդպիսով, Պարկինսոնի հիվանդության ախտանիշները թուլանում են, շարժումները դառնում են ավելի սահուն, ինչը բազմաթիվ հիվանդների թույլ է տալիս կրկին ինքնուրույն հաղթահարել առօրյա խնդիրները:
Այդպես նաև պոմպային թերապիան, որի դեպքում դեղորայքը ներմուծվում է անմիջապես փոքր աղիք կամ մաշկի տակ միայն այն դեպքում, եթե երկարատև կիրառման արդյունքում հիվանդության պատկերը փոխվում է:
Դրանից բացի, Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայում անց են կացվում ինտենսիվ հատազոտություններ՝ խոստումնալից թերապիայի բնագավառում, որի դեպքում նյարդային բջիջների կորուստը համալրվում է ցողունային բջիջների անմիջապես ուղեղ փոխպատվաստման օգնությամբ:
Ոչ մի դեղորայք և ոչ մի վիրահատություն ի վիճակի չէ զսպել նյարդային բջիջների կորուստը: Սակայն, հիվանդներից շատերի մոտ, մասնավորապես ախտորոշումից հետո, մի քանի տարի հաջողվում է դեղորայքի միջոցով ճնշել հիվանդությունը:
Այդ դեպքում շատ կարևոր է, որ բուժող բժիշկները թերապիայի ընթացքում ուշադրություն դարձնեն ոչ միայն հայտնի շարժիչային ախտանիշների վրա, այլ նաև հիվանդներին հարցաքննեն շարժունակության հետ կապ չունեցող խանգարումների մասին, ինչպիսին են անքնությունը կամ դեպրեսիան: Հենց այս ախտանիշներն են, որ հիվանդները հաճախ չեն կապում Պարկինսոնի հիվանդության հետ: