
Էրդողանը մարտի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի անախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Այնտեղ նա մասնակցելու է Թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին:
Դրան մասնակցելու են նաև երկու երկրների նախարարներն ու գործարարները: Նիստի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային օրակարգային հարցեր: Ուկրաինական այցի շրջանակներում Էրդողանը հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Այդ հանդիպումներում նույնպես քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը հարցը, ինչը մասնավորապես առնչվում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը: Ակնկալվում է, որ Էրդողանը Կիևում կհանդիպի նաև Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ:
Էրդողանն Ուկրաինա այցելելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի ու Ղրիմի թաթարների խնդիրների կարգավորման հարցը: