Բաժիններ՝

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Մարտի 17-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Ուջան-Գյումրի ավտոճանապարհին` Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Միտցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, նախնական տվյալներով կան զոհեր և տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկև ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի ճանապարհահատվածի 48-րդ կմ-ում` Արուճ գյուղի մոտակայքում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 34 DP 429 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 UU 823 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ս.-ը (ծնվ. 1989 թ.) զոհվել է, իսկ Ա. Հ.-ը (ծնվ. 1963 թ.) և Վ. Զ.ը (ծնվ, 1998 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ա. Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա ՀԲԿ»:

Բժիշկները Վ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը` ծանր:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն       

Լուսանկարն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս