Ռիչարդ Չարնեցկի. «Որքանո՞վ է անհրաժեշտ շարունակել եվրոպական բարեփոխումները, եթե անդամակցելու հեռանկար չկա»

«Շնորհակալություն Ձեր հյուրընկալության համար: Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն և մեծ մշակութային ժառանգություն: Մենք ողջունում ենք հպարտ հայ ազգը և հիշում Ձեր ողբերգության 100-րդ տարելիցի մասին»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայերեն լեզվով ներկաներին դիմեց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից Ռ. Չարնեցկին հայտարարեց, որ Բրյուսելում նիստից հետո զանազան զարգացումներ են տեղի ունեցել ԱԼԳ երկրների տարածաշրջանում: Ըստ նրա՝ 3 երկրների հետ ստորագրվել են Ասոցացման համաձայնագրեր, մյուս երկրները որոշել են իրենց հարաբերությունները ԵՄ հետ զարգացնել այլ ֆորմատով: Նա դատապարտեց Ուկրաինայի դեպքերը և ՌԴ ագրեսիան:
Ռ. Չարնեցկու խոսքով՝ մեծ աշխատանք է տարվել տարբեր ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ, բայց դեռ մեծ աշխատանք էլ կա անելու և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու ամբողջ ընթացքում:

Նա հարցադրում արեց, թե որքանո՞վ է անհրաժեշտ շարունակել եվրոպական բարեփոխումները, եթե անդամակցելու հեռանկար չկա, և վստահություն հայտնեց, որ պետք է շարունակել բարեփոխումները: Ռ. Չարնեցկին նշեց, որ այս ֆորումի մանդատի մեջ չի մտնում լուծել միմյանց միջև տարբերությունները, այլ պետք է կենտրոնանալ ընդհանրությունների վրա:

Նշելով, որ ինքն անձամբ Լեհաստանից է, Ռ. Չարնեցկին նշեց, որ հպատ է, որ լեհական խորհրդարանն արդեն ճանաչել և դատապարտել է Ցեղասպանությունը: Նա նշեց, որ Լեհաստանն ընդունելու է նոր բանաձև, որ կքննարկվի ապրիլի 24-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս