Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ին ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6, 22-ին կնվազի 5-7 աստիճանով:
Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.00C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.80C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.50C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն