Դմիտրի Ռոգոզինը նշանակվել է Արկտիկայի զարգացման հանձնաժողովի նախագահ. մամուլ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է «Արկտիկայի զարգացման հարցերով պետական հանձնաժողովի մասին» որոշումը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Վերջինս ունի 5 տեղակալ, որոնք են բնապահպանության ու բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Նազարովը:
Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված է ավելի քան 60 մարդ, այդ թվում նաև «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Տրանսնեֆտի», ՊՆ-ի, ԱԴԾ-ի, նախագահի աշխատակազմի, նահանգապետների կորպուսի և իշխանական այլ մարմինների ներկայացուցիչներ:
Թերթի տվյալներով՝ հանձնաժողովը պետք է համակարգի Արկտիկայի յուրացման ուղղությամբ բոլոր աշխատանքները: Նրա տեսլականն է լինելու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու ռազմական ասպեկտները զարգացնելը: