Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բուտբան.
«Ես պաշտոնական դիմում չեմ գրել հրաժարականի մասին, ես նախագահին միայն իրազեկել եմ վարչապետի պաշտոնից իմ հեռանալու մասին»: Երբ նրան հարցրել են հեռանալու պատճառների մասին, Բուտբան ընդգծել է, որ այլևս իմաստ չի տեսնում իր աշխատանքը շարունակելու մեջ.
«Իմ բոլոր լիազորությունները փոխանցվել են նախագահի աշխատակազմին: Ասում են, որ նախագահն արդեն իսկ հրապարակել է համապատասխան հրամանը, սակայն ես չեմ տեսել այն»:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան իր հրամանով Բուտկբային արդեն իսկ ազատել է վարչապետի պաշտոնից: Վարչապետի գործառույթները ժամանակավորապես իրականացնում է առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան: Բուտբան Աբխազիայի կառավարությունը գլխավորել է 2014 թվականի սեպտեմբերի վերջին: