ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայի տարբեր երկրներում տեղակայել 800 տանկ
Շվեդական Dagens Nyheter թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է Եվրոպայի տարբեր երկրներում տեղակայել 800 տանկ: Այս մասին գերմանական մամուլին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Այդ տանկերի մի մասն արդեն իսկ մասնակցում է Էստոնիայում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնց ավարտից հետո որոշակի ժամանակով կմնա այնտեղ՝ ռուսական ագրեսիան զսպելու համար:
Մոտ ժամանակներս ամերիկյան տանկային ուժերը կտեղակայվեն Գերմանիայում, Մերձբալթիկայում ու Արևելյան Եվրոպայի երկրներում: Թերթն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի ուժերի մոբիլիզացումն ուկրաինական ճգնաժամի հարցում Ռուսաստանի գործողությունների ուղիղ հետևանքն է: