Բաժիններ՝

Մերկելը կողմ է արտահայտվել եվրոպական միասնական բանակի ստեղծման գաղափարին

DPA գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել եվրոպական միասնական բանակի ստեղծման գաղափարին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիրտցը:

Վերջինիս խոսքերով՝ Մերկելը կարծում է, որ Եվրոպայում պետք է լինի ռազմական խորը համագործակցություն: Եվ այնուամենայնիվ, Մերկելը կարծում է, որ դա ոչ թե ներկայի, այլ ապագայի նախագիծ է: Սրանից առաջ ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը կողմ են արտահայտվել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը և արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումը կարող է օգնել ԵՄ-ին՝ տնտեսելու համար տարեկան մինչև 120 միլիարդ եվրո: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն այդ հարցը քննարկելու է հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս