Բաժիններ՝

ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանը սպանել է մերկ աֆրոամերիկացու

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ոստիկանը կրակել և սպանել է մերկ սևամորթ տղամարդու, ով, ամենայն հավանականությամբ, չի եղել զինված: Այս մասին հայտնել է Դե Կալբ շրջանի շերիֆ Սեդրիկ Ալեքսանդերը:

Վերջինիս խոսքերով՝ ոստիկանության սպան ահազանգից հետո եկել է տներից մեկի մոտ, որի բնակիչները զանգահարել էին ոստիկանություն և հայտնել, որ անհայտ, մերկ տղամարդը թակում է իրենց դուռն ու սողում է գետնի վրայով: Շերիֆը հայտարարել է, որ աֆրոամերիկացին չի ենթարկվել ոստիկանի հրամանին ու փախուստի է դիմել:

Նախազգուշական երկու կրակոցներից հետո ոստիկանը կրակել է նրա վրա: Աֆրոամերիկացին սպանվել է տեղում: Զոհվածի ինքնության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրա վրա կրակած ոստիկանը սպիտակամորթ է: Իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031