ԵՄ-ն աշխատում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային օգնելու փաթեթի մշակման վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն աշխատում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային օգնելու փաթեթի մշակման վրա: Այս մասին հայտարարել է ներկայումս ԵՄ-ում նախագահող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը:

Նա ընդգծել է, որ այդ փաթեթը պետք է պատրաստ լինի մինչև մայիս, երբ Ռիգայում կանցկացվի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը. «Մենք կարծում ենք, որ մնացյալ 2.5 ամսում կարող ենք աշխատել և առաջին հերթին այն բոլոր երեք երկրների համար օգնության փաթեթի վրա, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը:

Խոսքն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի մասին է: Այդ փաթեթը ԵՄ-ի գործընկերներին պետք  է օգնի բարեփոխումներ անցկացնելու հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031