ՆԱՏՕ-ի վեց նավեր զորավարժություններ անցկացնելու համար մտել են Սև ծով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի նավերը երեկ մուտք են գործել Սև ծով՝ Բուլղարիայի, Թուրքիայի ու Ռումինիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների համար: Մարտին նրանք կվերադառնան հետ՝ դեպի Միջերկրական ծով:

Այս մասին նշված է դաշինքի ռազմածովային հրամանատարության հայտարությունում: Վերջինիս հաղորդմամբ՝ ռազմանավերն իրականացնելու են հակաօդային ու հակասուզանավային պաշտպանության վարժանքներ: Ներկա դրությամբ նավախմբի ֆլագմանն ԱՄՆ ռազմածովային ուժերի Vicksburg հածանավն է:

Բացի այդ, խմբի կազմում են գտնվում կանադական HMCS Fredericton ֆրեգատը, Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Turgutreis ֆրեգատը, Գերմանիայի ռազմածովային ուժերի FGS Spessart լցանավը, Ռումինիայի ռազմածովային ուժերի ROS Regina Maria ֆրեգատն ու իտալական ITS Aliseo ֆրեգատը:

Տեսանյութեր

Լրահոս