Բաժիններ՝

Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից իրականացվող ստուգումները դեռեւս շարունակվում են։ Թերթի տեղեկություններով՝ ստուգումների արդյունքում հարկային ծառայությունը, բնականաբար, խախտումներ կարձանագրի, սակայն դժվար թե դրա հետևանքները ծանր լինեն։ «Մուլտի գրուպ կոնցեռն»–ի նախագահ Սեդրակ Առուստամյանից «ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ստուգումների արդյունքում ինչ խախտումներ են արձանագրվել։ «Ստուգումները դեռ ընթացքի մեջ են, բայց այսI պահի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել»,–պատասխանել է Առուստամյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժոողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս