Բաժիններ՝

Պորոշենկոն մարտի 5-ն Ուկրաինայում հայտարարել է սգո օր

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 5-ը երկրում հայտարարել է սգո օր՝ կապված Դոնեցկում հանքավայրերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Վերջին տվյալներով՝ հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 33 մարդ: Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզային պետական վարչակազմը: Պայթյունի պահին գետնի տակ գտնվել է ավելի քան 200 հանքափոր:

Դոնեցկի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել: Համարվում է, որ պայթյունի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս