Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է մոտ 9800-ի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի հետևանքով Արևմտյան Աֆրիկայում զոհերի թիվը հասել է 9792-ի, իսկ վարակվածների թիվը՝ 23.934-ի: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր տվյալները:
Զոհերի ու վարակվածների այդ թիվը բաժին է ընկել երեք երկրի՝ Գվինեա, Լիբերիա և Սիեռա Լեոնե: Լիբերիայում զոհերի թիվը կազմել է 4117 մարդ, իսկ վարակվածների թիվը՝ 9249 մարդ: Սիեռա Լեոնեում զոհերի թիվն ավելի պակաս է՝ 3546 մարդ, սակայն մյուս երկրների հետ համեմատ ավելի մեծ է վարակակիրների թիվը՝ 11.466 մարդ:
Գվինեայում էլ զոհերի ու վարակակիրների թվերը կազմել են համապատասխանաբար 3219 և 2129 մարդ: Էբոլա վիրուսով հիվանդանալու դեպքեր գրանցվել են նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում:
Սակայն այս երկրներից մեծ մասում վարակակիրների թիվը չի գերազանցել մեկ տասնյակը: Բացառություն է կազմել Նիգերիան, ուր Էբոլա վիրուսի հետևանքով մահացել է 8 և վարակվել է 20 մարդ: