«ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանից հարցրեց՝ երեկ մեր թերթին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների աոիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի հնարավորություն տեսնում են։

Այսքան դեգերումներից հետո որևէ հավանականություն տեսնո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ նույն գաղափարի շուրջ համախմբվելու, նույն հարթակում կանգնելու։

«Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պիտի կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին։ Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել…Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաև, որ նրանց, ովքեր կողմ են՝ դավաճան համարենք։ Այդ «դավաճան» պիտակն իրենք շատ հանգիստ են բաժանում, թող կողքից իրենց նայեն։ Մեր կուսակցությանը բազմաթիվ անգամներ քննարկել է, մենք ունենք աոաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, ու դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա։ Չեմ կարծում, որ հետագայում էլ լինի»,- պատասխանեց Արամ Սարգսանը։

Թերթի հարցազրույցից ներկայացնում ենք մի հատված.

– Հստակ կարելի է արձանագրել, որ Լև ոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժու-ադեմոկրատական հեղափոխությանը պարտվեց, բայց արդյունքում նաև ընդդիմադիր դաշտը զլխատվեց։

– Ուրախ եմ, որ այդպես գնահատեցիք, որովհետև նման բանավեճ կար իմ ու Տեր-Պետրոսյանի միջև՝ ՀԱԿ-ից դուրս գալուց առաջ, և Լևոն Տեր-Պետրոսյանն իմ ետևից հայտարարեց՝ թող գնա, ժամանակը ցույց կտա, թե մեզանից ո՞վ է ճիշտ։ Իմ բնորոշումները և Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումները սուբյեկտիվ կլինեին։

Այստեղ ճիշտը հասարակության ու լրատվական դաշտի բնորոշումներն են։ Ես համարել եմ, որ դա փուչիկ է, որը փչվում է։ Դա ոչինչ չէր կարող տալ քաղաքական դաշտին ու ժամանակի մեջ միանշանակ պիտի պայթեր։ Դրանից հասարակության մոտ կամ քաղաքական դաշտում ոչինչ չփոխվեց։ Հիմա ջրերը դեռ զուլալվում են։ Չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց ու գնաց։

Ինքը դեռ շարունակելու է իր գործունեությունը։ Նաև ԲՀԿ-ն որոշակի շրջանակներում գործունեություն կծավալի։ Ինչքանով այդ գործունեությունը հաճելի կլինի իշխանությանն ու ինչքանով իշխանությունը կփորձի այն օգտագործել՝ ժամանակը ցույց կտա, բայց այն անկեղծությունը, որով Սերժ Սարգսյանը բնութագրեց Գազիկ Ծառուկյանին, ինձ ուղղակի հիացրեց, որովհետև մենք այդ մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։

Այն անկեղծությունը, որով Գագիկ Ծաուկյանը բնութագրեց Սերժ Սարգսյանին, նույնպես հիացրեց, այդ առումով էլ մենք բազմաթիվ անգամներ ասել ենք։ Ես շատ կցանկանայի, որ իրենք երկուսն էլ անկեղծանային Ռոբերտ Քոչարյանի կերպարի, քաղաքական գործչի մասով։ Դա շատ լուրջ օգուտ կտար թե քաղաքական դաշտին, դրա հստակեցմանն ու հասարակությանը։ Ավելի ճիշտ է բացեիբաց ասել այն, ինչ որ մտածում ես, թեկուզ ցավոտ, բան ձև անել, թե չես տեսնում։ Աոավել ևս՝ իշխանության պարագայում դա արդեն քրեորեն պատժելի արարք է։

– Տեսակետ կա. որ Սերժ Սարգսյանի այդ քայլը՝ Գագիկ Ծաոուկյանին նվիրված ծրագրային ելույթը, այնուհանդերձ՝ քաղաքական դաշտում դրական գործընթացների և զարգացումների կհանգեցնի։ Համամի՞տ եք։

– Քաղաքական դաշտն այսպես թե այնպես պիտի մաքրվեր։ Դա, իմ կարծիքով, կախված չէր Սերժ Սարգսանից։ Դրա լուծումները եկան Մոսկվայից։ Ես հակառուսականաթյամբ չեմ տառապում, բայց չեմ կարող չգնահատել Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին, հատկապես ՌԴ-ի գործոնը։ Աոավել ևս, որ թե եռյակը, թե ՀՀԿ-ն գործում էին այդ դաշտում և բոլոր խնդիրները փորձում էին լուծել այդտեղ։ Ես նույնիսկ կարծում եմ, որ քաղաքագիտական վերլուծությունն արվել էր Մոսկվայամ, և արվել էր նրա համար, որ եթե հանկարծ երեք տարի շարունակ ԵՄ-ի հետ բանակցող ու Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող Սերժ Սարգսյանը հանկարծ ստորագրեր այն, այդ քաղաքագիտական վերլուծությունը իրականության դառնար։ Չհանելով Սերժ Սարգսյանի մեղքը՝ կարծում եմ, որ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ Հայաստանն այսօր ԵՏՄ-ում է, քանի որ քարոզում են դա, խրախուսում են։

Բայց անկախ ամեն ինչից՝ որոշում կայացնողը պետության ղեկավարն է։ Ավելի բարոյական կլիներ, եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ այդ ուժերը սա են անում, ես՝ սա, ու հանրության աջակցությունը հայցեր, եթե մարդիկ գտնում էին, որ ինքն է ճիշտ, բան ՀՀԿ-ամ բամբասանքի նման գործ տվողի ելույթը։

Անկախ Հայաստանի քաղաքական կենսագրության մեջ Սերժ Սարգսյանը շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքը թող իրեն այնպես չպահի, որ այդ ժամանակներում Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ կամ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ինքն էլ տներում պիցցա էր ցրում։ Բացարձակ։ Ինբը տեսակետ ուներ, որը կարող էր ասել, բարձրաձայնել, որ հասարակությունը լսեր։ Ու թե իրենք իրար մեջ ի՞նչ են պայմանավորվում՝ իրենց խնդիրն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս