Բաժիններ՝

Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամկետը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների մեկամյա ժամկետի ավարտից 90 օր առաջ պետք է կողմնորոշվի նոր ժամկետով «արտակարգ ռեժիմի» երկարաձգման հարցում:

Օբաման Կոնգրեսին իրազեկել է, որ անհրաժեշտ է ընդունել այդպիսի որոշում: Ակդպիսով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմը մարտի 6-ից հետո երկարաձգվում է ևս մեկ տարով:

ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել է փուլերով. 2014 թվականի մարտի 6-ին, 16-ին, 20-ին և դեկտեմբերի 19-ին: Դրանք առնչվում են մի շարք ընկերությունների, որոնք հիմնականում գործում են էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում: Կան նաև Ռուսաստանի առանձին քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս