Բաժիններ՝

Լեդի Գագան բացահայտել է իր նշանադրության մատանու գաղտնիքը

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ընդունել է իր սիրեցյալի՝ դերասան Թեյլոր Քինի առաջարկությունը: Այժմ երգչուհու մատին շողշողում է սպիտակ ոսկուց պատրաստված սրտաձև մատանին:

Փետրարի 19-ին Գագան Instagram-ի իր միկրոբլոգում երկրպագուներին բացահայտել է, թե ինչ է թաքցնում է իր նշանադրության մատանին ներսի կողմից: Զարդի հակառակ մասում գրված է՝ «T love S»: «Նշանադրության մատանու իմ ամենասիրելի հատվածն է, որտեղ ադամանդներով գրված է «T love S» : Նա միշտ ինձ իմ իսկական անունով է դիմում՝ մեր առաջին իսկ հանդիպման օրվանից: Ես շատ երջանիկ հարսնացու եմ: Չեմ դադարում ժպտալ»,- գրել էր երգչուհին: Զարմանալի չէ, որ մատանու վրա հայտնվել է Ս տառը, քանի որ Լեդի Գագայի իրական անունը Ստեֆանի է:

gaga (1)

gaga (2)

Հիշեցնենք, որ Գագան և Թեյլորը ծանոթացել են 4 տարի առաջ՝ երգչուհու «You and I» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Տեսահոլովակը ճակատագրական էր, քանի որ հենց նույն տեսահոլովակի սցենարով նրանք ամուսնանում են: Քինի առաջարկությունից հետո զույգն ուղևորվել է Մանհեթենում գտնվող իտալական ռեստորան, որտեղ նրանց սպասում էին ընկերներն ու ընտանիքի անդամները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս