10 հետաքրքիր փաստ ուտելու վերաբերյալ. փոխեք ձեր կյանքը
Մեզանից շատերը հաստատ ճիշտ չեն սնվում. օրվա ընթացքում՝ ֆաստֆուդ, երբեմն՝ նույնիսկ ոչինչ չուտելով՝ խախտվում է մեր սննդակարգը, ինչն էլ վատ ազդեցություն է ունենում մեր առողջության և արտաքին տեսքի վրա: Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ, որ կօգնի փոխել ձեր կյանքը:
1. Քանակը կարևոր է- Սննդի չափաբաժնի քանակը մեծ նշանակություն ունի: Անգամ, եթե դուք առողջ մթերք եք օգտագործում, ամեն դեպքում պետք չէ չափից շատ ուտել: Երբ օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ եք օգտագործում, քան ծախսում եք, ապա դժվար թե ձեզ հաջողվի նիհարել կամ քաշը պահպանել: Ամենօրյա չափաքանակին հետևելու համար՝ կշռեք մթերքները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական ընդունել ձեռքի բռունցքի չափով ուտելիք: Մի մոռացեք, որ ավելի լավ է ուտել ամեն 3 ժամը մեկ, քան օրական 2-3 անգամ՝ մեծ չափաբաժիններով:
2. Ոչ բոլոր ճարպերն են հավասար վնասակար և օգտակար- Ճարպերն անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է չափից շատ մայոնեզ, արագ սնունդ կամ թխվածք ուտել: Օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր են ձուկը, ընկուզեղենը և չզտված ձեթերը: Այս բոլոր մթերքները պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր մարդու օրակարգում: Իսկ ահա արհեստական ճարպերը վտանգավոր են օրգանիզմի համար: Նրանք, ովքեր ցանկանում են առողջ լինել, պետք է օրակարգից հանեն այնպիսի մթերքները, ինչպիսիք են՝ մարգարինը, արևածաղկի զտված յուղը, ինչպես նաև՝ կիսաֆաբրիկատները՝ մսագնդերը և ձեթում տապակված ձկնային ձողիկները:
3. Դիետան ոչ թե սահմանափակում է, այլ՝ կյանքի ձև- Շատերի կարծիքով՝ դիետաները քաշը կորցնելու նպատակով կիրառվող սահմանափակումներն են: Սակայն որևէ դիետա արդյունավետ չի լինի, եթե ինչ-որ ժամանակահատված հրաժարվեք ամեն ինչից, այնուհետև նորից շարունակեք ուտել վնասակար ուտելիքներ: Իհարկե, դուք կհասնեք որոշակի արդյունքի, բայց հենց սկսեք նորից օգտագործել անառողջ սնունդ, կվերադարձնեք կորցրած քաշը, գուցե նաև ավելացնեք: Այս դեպքում միակ բանը, որ կարող է ապահովել երկարաժամկետ արդյունք, կյանքի փոփոխությունն է: Մի՛ մոռացեք, որ առողջ դիետան ոչ թե արագ քաշ կորցնելու միջոց է, այլ՝ կանոնավոր և ճիշտ սնունդ:
4. Համընդհանուր դիետա գոյություն չունի- Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է, և գենետիկայի, կյանքի տարբերությունները, շրջակա միջավայրը կարող են ազդել սննդի տեսակի վրա, որին պետք է հետևել: Կան մարդիկ, որ կարող են ընդհանրապես միս չուտել և լավ զգալ իրենց, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են քիչ քանակությամբ ածխաջրային դիետաներին: Խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մի բան ազդում է մեկի վրա, ապա պարտադիր չէ, որ այն նույն ազդեցությունն ունենա նաև ուրիշի վրա:
5. Կանոնավոր սնունդը լավացնում է մարսողությունը- Մարսողության հետ կապված խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ այնքան վնասակար մթերքների օգտագործմամբ, որքան՝ ոչ կանոնավոր սննդի: Պետք չէ կոմպենսացնել նախաճաշի բացակայությունը հսկայական քանակությամբ ճաշով կամ ուշ ընթրիքով: Աշխատեք ամեն օր նույն ժամին ուտել, և ցանկալի է՝ 3-4 ժամը մեկ:
6. Հում մթերք ուտելն օգտակար է- Հում մթերք ուտելն իրականում շատ օգտակար է: Մթերքների մշակման ժամանակ՝ սնունդ պատրաստելիս, նրանցում առկա օգտակար տարրերը պակասում են, իսկ վնասակարները՝ ավելանում: Աշխատեք գոնե երբեմն ուտել թարմ մթերքներ: Սակայն սա չի նշանակում, որ պետք է սննդի մեջ օգտագործել հում միս կամ ձուկ: Պարզապես ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն:
7. Նախաճաշը կարևոր է- Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ նախաճաշը սննդակարգի ամենակարևոր մասն է: Այն լավացնում է ուղեղի ակտիվությունը, կենտրոնանալու ունակությունը, հիշողությունը և ուշադրությունը, ինչը չափազանց կարևոր է օրվա սկզբում: Դրանից բացի, մարդիկ, ովքեր առավոտյան պարտադիր նախաճաշում են, ավելի լավ են կարողանում կառավարել իրենց քաշը և ավելի քիչ առողջական խնդիրներ ունեն:
8. Կարգավորված օրակարգն առողջ լինելու գրավականն է- Նիհարելու ժամանակահատվածում մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի՝ քաղցած են մնում կամ ընդհանրապես օրակարգից հանում են որոշակի մթերքներ: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի այդպես անել: Օրվա սնունդը պետք է լինի կարգավորված և ներառի 6 խմբի մթերք՝ սպիտակուցային և կաթնային, հատիկավոր, մրգեր և բանջարեղեն, բուսական յուղեր: Յուրաքանչյուր խումբ պարունակում է տարբեր սննդարար տարրեր, որոնք գործում են միասին՝ պահպանելով օրգանիզմի կենսունակությունը:
9. Ժամը 18:00-ից հետո ուտել կարելի է- Շատերը վստահ են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո ուտել չի կարելի, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Եթե պառկում եք քնելու ժամը 24:00-ին, ապա պետք չէ սովամահ լինել: Դիետոլոգները պնդում են, որ պետք է ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ: Մի մոռացեք, որ ընթրիքը պետք է թեթև լինի, օրինակ՝ կաթնային և կաթնաթթվային մթերքներ, բուսական աղցաններ և մրգեր;
10. Սննդային հավելումները լավ միջոց չեն- Շատերը գնում են տարբեր սննդային հավելումներ՝ փորձելով կոմպենսացնել որոշ կարևոր վիտամինների բացակայությունն օրգանիզմում: Այնուամենայնիվ, պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, և նման միջոցների պետք դիմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Բացի այդ, դիետոլոգները պնդում են, որ վիտամինային կոմպլեքսների և հավելումների միայն 30-40%-ն է լուծվում օրգանիզմում և բոլորովին չի փոխարինում սննդային բաղադրիչներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը