Բաժիններ՝

ԻՊ-ի զինյալների մարտական ոգին պահպանում են թմրանյութերի ու վիագրայի օգնությամբ. La Repubblica

Փետրվարի 20-ին իտալական La Repubblica թերթում հրապարակվել է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կյանքի մասին Պաոլո Բերիցիի հոդվածը, որում նշված է. «ԻՊ-ի զինյալների շարքերում մարտական ոգին պահպանում են թմրանյութերի ու վիագրայի օգնությամբ:

Այդ մասին հայտնի է դարձել Սիրիայում ու Իրաքում, ուր հիմնվել է խալիֆաթը, ահաբեկչության ու այլնի դեմ պայքարի եվրոպական գործակալությունում թերթի աղբյուրների շնորհիվ:  Թերթի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստաթղթեր ու տեղեկություններ, որոնք առնչվում են ԻՊ ռազմական կազմակերպությանը:

ԻՊ-ի և իսլամական արմատականության հարցերով փորձագետների բացատրություններին համաձայն` ԻՊ ռազմականացված կազմակերպության կազմը դառնում է գնալով ավելի բազմատարր: Դա վերաբերում է նաև նրա սպառազնությանը, որն արտադրվել է 80 երկրում, ինչն առաջին հերթին վերաբերվոմ է ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային:

2014 թվականի վերջի տվյալներով` ԻՊ-ի կազմում հաշվվում էր մինչև 30.000 ջիհադական: Նրանք պատերազմին մասնակցելու համար մեկ օրվա համար ստանում են շատ ավելի քիչ գումար, քան կազմում է «սովորական» բանակների օրավարձը, ինչպիսիք են Իսրայելի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բանակները:

Կարդացեք նաև

Ամերիկյան աղբյուրները տեղեկատվություն են տարածել, որ զինյալն օրական ստանում է 200 դոլար: Սակայն իրականում, ինչպես ասում են իրենք` զինյալները, միջին օրավճարները կազմում են 80-120 դոլար: ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով վաղուց զբաղվողներից մեկը հայտնել է, որ գումարը համապատասխանում է զինյալի արժեքներին, հաշվի է առնվում նրա դերն ու փորձը:

Նրա խոսքերով` զինյալներից ոմանք կատարում են պարզ առաջադրանքներ, մյուսները մասնակցում են ավելի կարևոր գործողությունների, ինչպիսիք են օրինակ հակառակորդի առաջնորդին վերացնելը կամ ահաբեկչություն իրականացնելը: Խալիֆաթի ռազմականացված միավորման գործունեության յուրաքանչյուր օրն արժենում է 3 միլիոն դոլար:

Տարեկան կտրվածքով դա կազմում է մեկ միլիարդ դոլար: Ֆինանսավորման աղբյուրներն են նավթը, մաքսանենգությունը, այդ թվում նաև մարդավաճառությունը, թմրավաճառությունը: Մեկամսյա անընդմեջ ծառայությունից հետո և կախված իր արժանիքներից` զինյալը ստանում է 3-5-օրյա հանգիստ: Փախուստի փորձերի համար խստապես պատժում են` ընդհուպ մինչև մահապատիժ:

Սակայն խալիֆաթ ժամանող զինյալների մեծ մասը քաջատեղյակ է ԻՊ-ի կանոններին: Նրան, ում հավաքագրում են, այլևս չի հեռանում: Իտալացի լրագրող Իվան Կոմպասոն պատմել է, որ շատերը փախչում են անձնական բարդ իրավիճակներից կամ էլ անելանելությունից, և որ նրանք ելքը գտնում են ջիհադի մեջ:

Նա հավելել է, որ հրամանատարները խրախուսում են զինյալների ու տեղաբնակ կանանց միջև ամուսնությունները: Ամուսնանալու որոշում կայացրած զինյալը թույլտվություն է ստանում այսպես կոչված Իսլամական պետության սահմաններից դուրս գալու:

Դուրս գալու թույլտվություն ստանում են նրանք, ում վիրավորվել են մարտերի ընթացքում` չնայած նրան, որ ԻՊ-ն ունի իր բժիշկներն ու իր հոսպիտալները: Իսկ ինչպե՞ս է գործում զինյալների գնահատման համակարգը: Դա իրականացվում է արձանագրության` այսպես կոչված ռազմական օրենսգրքի հիման վրա: Դրա գոյությունը հաստատված է փաստաթղթերով:

Գոյություն ունի գնահատման հինգ չափանիշ: Դրանք են դերը, հավատարմությունը, տարիքը, մարտին նվիրվելը, ստացած վերքերը: Յուրաքանչյուր չափանիշով տրվող առավելագույն միավորը 6-ն է: Եթե օտարազգի մարտիկն ամուսնանում է տեղաբնակի հետ, ապա ստանում է ևս 6 միավոր: Մարտում վիրավորվելու համար հավելվում է 3 միավոր և բնականաբար` մեդալ:

ԻՊ-ը մարտի մեկնողների հանդեպ ցուցաբերում է առատաձեռնություն` նրանց հատկացնելով թմրանյութեր, առաջին հերթին սինթետիկ: Խոսքը գնում է ամֆետամինի, մետամֆետամինի, ինչպես նաև կոկայինի մասին: Դա բնորոշ է բոլոր հակամարտություններին, ուր պետք է լինել չափազանց ագրեսիվ, ուր պետք է հարձակվել, գրավել նորանոր տարածքներ ու իրեն ենթարկեցնել տեղական բնակչությանը:

Այդ ամենի հետ մեկտեղ ջիհադականները ստանում են նաև վիագրա: Ինչո՞ւ: Վիագրան օգտագործվում է սեռական բռնության համար: Օկուպացված երկրների ու քաղաքների կանանց բռնաբարում են` ի ցույց դնելու համար, որ այստեղով անցել է ԻՊ-ը: Բռնությունն ահաբեկչության պատվիրան է:

Փողերը, թմրանյութերը, ծառայության մեջ առաջ գնալը, ամուսնությունը լրացնում են «հանուն ջիհադի» զոհվելու համար հավիտենական փառքի մասին խոստումները: Սակայն մշտապես չէ, որ այդպես է լինում: Օրինակ 23-ամյա հնդիկ ինժեներ Արիբ Մաջիդը, ով միացել է ԻՊ-ի զինյալներին, սակայն չի մասնակցել առաջնագծի մարտերին, ինչպես նաև աղոթքներին:

Նա մասնավորապես զբաղվել է լոգասենյակների մաքրմամբ: Ապա նա վերադարձել է Մումբայ, ուր նրան կալանավորել են ահաբեկչությանը հարելու համար: Արիբի նման օրինակները բավական շատ են: Սակայն ավելի շատ են նրանք, ովքեր հեռանում և այլևս չեն վերադառնում, որովհետև դա է սև խալիֆաթի մահաբեր պիտակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս