«Քանի ես ձեռք չեմ, այդ մարմնից չեմ». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. «… Ես, ճիշտն ասած, հակված չեմ չարիքը փնտրել անձերի կամ կուսակցությունների մեջ: Դրանք ածանցյալ են: Ինչի՞ց են ածանցյալ՝ կհարցնեք: Մեզնից՝ բոլորիցս: Եվ եթե պետք է անպայման մեղավորներ փնտրել, ապա խոսենք նաեւ ամեն մեկիս պատասխանատվության մասին: Ինչպես ասում են՝ սկսեմ ինձնից եւ բերեմ մի պարզ օրինակ: Ես ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ եմ ես ՀՀԿ կամ ԲՀԿ (ՀԱԿ) քարոզիչներին (քաղաքական գործիչներին դեռ մի կողմ թողած) համոզել, որ նրանք ատելության բառապաշար չօգտագործեն. այնպես խնդրեմ, որ, լսելով ինձ, նրանք մի քանի աստիճանով իջեցնեն իրենց «պարսավանքների» ուժգնությունը: Ոչ, ես չեմ կարող դա անել: Ո՞վ է դրանում մեղավոր: Բնականաբար՝ ես, քանի որ իմ խոսքը նրանց համար հեղինակավոր չէ, ուժ չունի: Ես չեմ կարողանում իմ ընկերներին բացատրել, թե որքան վտանգավոր է թունավոր խոսքով պղծել «շրջակա միջավայրը»: Հետեւաբար ես այնքան պետք է կատարելագործվեմ մասնագիտական եւ մարդկային առումով, որ նպաստեմ մարդկանց ավելի բարի եւ հանդուրժող դառնալուն: Գրավոր եւ բանավոր խոսք հնչեցնողների կոչումը նաեւ հասարակության մեջ ագրեսիվության մակարդակի իջեցումն է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: