Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Իրանի և ԱՄՆ-ի մեջև ձեռքբերված համաձայնությունը կարևոր խթան է ողջ տարածաշրջանի, և հատկապես մեր երկրի համար: Հուսանք, որ մինչև հունիսի 19-ը խոչնդոտող զարգացումներ չեն լինի, և Հուշագիրը կստորագրվի:
Իսկ հաջորդող երկամսյա բանակցություններում կարևոր է, որպեսզի կողմերն այնպիսի պայմանագիր պարաստեն, որը երկար ժամանակով փակի մերձավորարևելյան տարածաշրջանի հակամարտությունների դուռը:
Քանի դեռ Հուշագրի պաշտոնական տեքստը հրապարակված չէ, անհանգստացնում է այն, որ կողմերի աղբյուրները միմյանցից էականորեն տարբերվող բովանդակությամբ են մեկնաբանում այն:
Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին: Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ:
Հետևենք զարգացումներին»:

