Մենք պարտավոր չենք միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Գերմանական Zeit թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ չնայած Ուկրաինայի հակամարտության էսկալացիային.

«Մենք պարտավոր չենք միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին: Ռուսաստանը Թուրքիայի առևտրային կարևոր գործընկերն է: Այդ պատճառով էլ չենք մասնակցելու (հակառուսական) պատժամիջոցներին: Եթե հարկ լինի, մենք կսահմանենք սեփական միջոցներ:

ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի իրականացնում եռանդուն, շարունակվում են Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունները: Մի՞թե Գերմանիան և եվրոպական մյուս երկրները կարող են հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Եկեք լինենք իրատես, յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի իր շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728