Բաժիններ՝

Կադիրովը մտադիր է Չեչնիայում ստեղծել հատուկջոկատայինների ուսուցման համաշխարհային կենտրոն

BBC-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գուդերմեսում կառուցվում է ուսումնական համալիր, ուր կպատրաստեն աշխարհի ամենաէլիտար հատուկջոկատայիններին: Կադիրովն այս մասին գրել է Instagram-ի իր էջում:

Նա գրել է, որ քաղաքի ծայրամասում կառուցվում է մի ամբողջ ուսումնական զորավարժարան՝ բարձրահարկ շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, կինոթատրոններ և այլ շենքեր, որոնցում իրականացվելու է հատուկջոկատայինների ուսուցումը:

Կադիրովը հուսով է, որ ուսուցման նպատակով Չեչնիա կժամանեն ոչ միայն ռուս հատուկջոկատայինները, այլև՝ մյուս երկրների հատուկ ծառայությունները: Ռուսաստանցի իրավապաշտպաններն արդեն իսկ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ:

Նրանց տեղեկություններով Չեչնիայում իրականացվում է ուժայինների նախապատրաստություն, որոնք ենթարկվում են միայն Ռամզան Կադիրովին, իսկ նրանց թիվը կազմում է 10.000-30.000 մարդ: Դոնբասում ռուսամետ անջատողականների կողմից պատերազմում են «կադիրովականները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս