Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին խնդրել է արտոնել «Իսլամական պետության» դեմ պատերազմը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Կոնգրեսին՝ խնդրելով արտոնել «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ կիրառել. «Ես ուղարկել եմ համապարփակ ու երկարաժամկետ ռազմավարություն՝ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու ու ոչնչացնելու համար»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ջիհադականների դեմ գործողության իրականացումը սահմանափակվում է 3 տարով, իսկ ցամաքային հարձակողական տևական մարտերին ամերիկացի զինվորականների մասնակցությունն արգելվում է: Ակնկալվում է, որ Կոնգրեսում վեճեր են ծագելու այդ փաստաթղթի շուրջ:

Դեմոկրատների մեծ մասը զգուշավորությամբ է վերաբերվում Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հեռանկարին, իսկ շատ հանրապետականներ կողմ են «Իսլամական պետության» դեմ պայքարում միջոցների խստացմանը: Իսլամականների դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը Իրաքում ռազմական գործողությունները սկսել է նախորդ տարվա օգոստոսին, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս