
Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում նկատվել են ռուսական ռազմանավ ու սուզանավ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լատվիայի զինված ուժերը երկրի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) ֆիքսել են ռուսական սուզանավ ու ռազմանավ: Այս մասին նշված է Լատվիայի զինված ուժերի Twitter-յան միկրոբլոգում:
Դրանում նշված է, որ Լատվիայի զինված ուժերը երկրի տարածքային ջրերից 10 ծովային մղոն (մոտ 18.5 կիլոմետր) հեռավորության վրա ֆիքսել են ռուսական Finik դասի ռազմանավ ու սուզանավ:
Վերջին շրջանում Ռուսաստանն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարևանությամբ: Դա հատկապես վերաբերվում է Բալթյան տարածաշրջանին: