Սաակաշվիլին չի բացառել, որ Ուկրաինան երեք պատճառով կարող է կանգնել կրախի առջև
Politico պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է շատ բան անել՝ ստեղծելու համար հնարավոր հեղաշրջման հիմք: Սաակաշվիլին այդ պլանում հիշատակել է Ուկրաինայի տնտեսության ծանր դրությունն ու էներգակիրների դեֆիցիտը:
Սաակաշվիլին կարծում է, որ պատերազմական ծախսերի տակ տնտեսության կքած վիճակը, անարդյունավետ տնտեսական բարեփոխումները և շարունակվող կոռուպցիոն կհանգեցնեն կրախի:
Սաակաշվիլին ընդգծել է, որ քանի դեռ ուկրաինական դիմադրությունն Արևմուտքի աջակցությամբ չի կանգնեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա կշարունակի բոլոր միջոցներով իր նպատակին հասնելու փորձերը, որոնք ուղղված են ուկրաինական ամեն տիպի անկախ ժողովրդավարությունը խաթարելուն:
Սաակաշվիլին կարծում է, որ եթե դա տեղի ունենա, ապա Արևմուտքը հարկադրված կլինի վճարել բարձր գին. «Պուտինի նպատակն Ուկրաինային ռազմական լուրջ պարտության մատնելն է, կամավորական գումարտակներին հարկադրաբար Կիև վերադարձնելը և ընտրված կառավարության դեմ նրանց շրջելը: Արևմուտքը կարող է կանխել դա»: