Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» տուգանվել է 50.000 դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

«Ժողովուրդը» պարզեց, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին ընկերության անունով ներմուծվել է սննդամթերք, որը ընկերության տնօրեն Անդրանիկ Մարտիրոսյանը չի հայտարարագրել, ինչի համար մաքսային ծառայությունը նրան տուգանվել է 50 հազար դրամով:

Ի դեպ, տարածված լուրերի համաձայն՝ «Հայասի գրուպ» ընկերության փաստացի կառավարումն ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանը, սակայն փաստաթղթերում նրա անունը որևէ կերպ չի արձանագրվում, և նա էլ ոչ մի թուղթ չի ստորագրում, քանի որ ՀՀ սահմանադրությունը պատգամավորներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս