Charlie Hebdo-ի բաժանորդների թիվն աճել է 20 անգամ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի բաժանորդների թիվն աճել է 20 անգամ: Այս մասին հայտնել է պարբերականի մենեջեր Էրիկ Պորտոն: Նրա խոսքերով՝ բաժանորդների թիվը գերազանցել է 200.000-ի սահմանագիծը:
Ընդգծվում է, որ մինչև հունվարի 7-ի ահաբեկչությունը, երգիծական շաբաթաթերթն ունեցել է 10.000 բաժանորդ: Ահաբեկչությունից հետո թերթի առաջին համարի տպաքանակը կազմել է ավելի քան 7 միլիոն օրինակ: Երկրորդ համարը թողարկվելու է փետրվարի 25-ին: Charlie Hebdo-ի խմբագրակազմը ներկայումս գտնվում է արձակուրդում: