![](/banners/BeFunky-design.jpg)
Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել. The New York Times
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_e08affac755c535cad0076878c6baa59.jpg)
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել: Թերթն այս հարցում վկայակոչում է անանուն ամերիկացի ու սաուդցի պաշտոնյաներին:
Դրանց նպատակը եղել է Ռուսաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելը, որպեսզի նա դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր աջակցությունը: Դրա դիմաց սաուդյան կողմը պետք է օգտագործեր իր լոբբիստական հնարավորությունները՝ նավթի գինը բարձրացնելու հետ.
Սաուդցի դիվանագետը, որի անունը չի նշվել, հայտարարել է. «Եթե նավթի գինը կարող է ծառայել Սիրիայում խաղաղություն հասնելուն, ես պատճառ չեմ տեսնում, որ Սաուդյան Արաբիան հրաժարվի այդպիսի համաձայնագրից»:
Ընդգծվում է, որ 2014 թվականի նոյեմբերին սիրիական թեման առանցքային է դարձել սաուդյան պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ: