Բաժիններ՝

4 պարկ փող՝ մեքենայի համար

Այս տարօրինակ և զվարճալի դեպքը տեղի է ունեցել Չինաստանի ավտոսրահներից մեկում: Հաճախորդներից մեկը մոտենում է սրահի կառավարչին և հարցնում՝ արդյոք հնարավո՞ր է մեքենայի համար նախնական գումարը վճարել մանր դրամով:

Բնականաբար, կառավարիչը դրական պատասխան է տալիս՝ մտածելով, թե խոսքը գնում է մանր թղթադրամների մասին:

Իսկ հիմա պատկերացրեք կառավարչի դեմքի արտահայտությունը, երբ հաճախորդն իր հետ սրահ է քարշ տալիս 4 պարկ մանրադրամներ, որոնց ընդհանուր քաշը կազմում էր 150 կգ:

Սրահի աշխատողներն իրավունք չունեին մերժելու հաճախորդին, քանի որ մանրադրամները նույնպես փող են:

Պարկերը բացելուց հետո պարզվեց, որ մանրադրամներից յուրաքանչյուրը 0.1 յուան է, որը չինական տարադրամի ամենափոքր միավորն է:

8 աշխատողներ անմիջապես գործի են անցնում: Նրանցից պահանջվում է մի ամբողջ օր՝ մանրադրամները հաշվելու և դասավորելու համար: 4 պարկերի ընդհանուր գումարը կազմում էր 20.000 յուան, և սա միայն նախնական ներդրումն էր:

Մեքենայի տերն ասել է, որ մտադրություն ունի գումարի մյուս մասը, որը կազմում է մոտավորապես 31.800 յուան, նույնպես մանրադրամներով վճարել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս