
Օլանդը հաստատել է, որ ապրիլի 24-ին գտնվելու է Երևանում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերություններում սկսել նոր ժամանակաշրջան:
Օլանդն այդ հայտարարությունն արել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակը. «Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանն ու Թուրքիան նոր սկիզբ դնելու համար կոտրեն թաբուները»: Օլանդն անհրաժեշտ է համարել ճշմարտության վերհանման համար պայքարի շարունակումը:
Օլանդը հաստատել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին գտնվելուէ Երևանում, ուր կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Օլանդը կարծիք է հայտնել, որ այս տարի իրենք ականատես կլինեն նոր ժեստերի ու քայլերի: