Բաժիններ՝

ԵՄ-ը պլանավորում է կես տարով երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գործունեության ժամկետը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պլանավորում է կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների գործունեության ժամկետը:

Այդ մասին նշված է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների ամփոփիչ հայտարարության նախագծում, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ: Տվյալ փաստաթղթի շուրջ քվեարկությունն անցկացվելու է վաղը:

Վերջնական որոշումն ընդունվելու է փետրվարի 12-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում: Նախագծում նշված է, որ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները դիմելու են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով մեկ շաբաթվա ընթացքում ընդլայնել «սև ցուցակը»՝ դրանում հավելելով նոր անուններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031