
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցային պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստան Դաշնության խորհուրդը վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, ինչպես նաև տարածաշրջանում երկու երկրների միացյալ զորախմբի տեղակայում: Տվյալ պայմանագիրն ավելի վաղ ստորագրել են Ռուսաստանի ու Աբխազիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռաուլ Խաջիմբան:
Սրանից օրեր առաջ էլ ՌԴ Պետդուման է վավերացրել Աբխազիայի հետ պայմանագիրը: Աբխազիայի խորհրդարանն այն վավերացրել է 2014 թվականի դեկտեմբերի վերջին: