
Կիմ Չեն Ինը կարող է միջազգային հանրության առջև առաջին ելույթն ունենալ ապրիլին

The Chosun Ilbo պարբերականի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին անգամ միջազգային հանրության առջև կարող է ելույթ ունենալ ապրիլին: Ակնկալվում է, որ Կիմ Չեն Ինը կմասնակցի Ասիա-աֆրիկյան կոնֆերանսին, որն ապրիլի 24-ին անցկացվելու է Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում:
Բանդունգի քաղաքապետ Մուհամմեդ Ռիդվան Կամիլը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում նաև Կիմ Չեն Ինը պլանավորում են մասնակցել Բանդունգի կոնֆերանսին: Նա ընդգծել է, որ եթե Բանդունգը դառնա հյուսիսկորեացի առաջնորդի արտասահմանյան առաջին այցի վայր, ապա քաղաքը դրանով իսկ կմտնի պատմության մեջ:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը ընդունել է հրավերը և մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: ԶԼՄ-ները գրել են, որ Կիմ Չեն Ինի Մոսկվա ժամանելը, բարդացնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Ռուսաստանի մայրաքաղաք: