Բաժիններ՝

Դաստիարակման 6 սկզբունք՝ միլիոնատեր մոր կողմից

Ստորև ներկայացնում ենք դաստիարակման 6 սկզբունք, որ ներկայացրել է միլիոնատեր մայրիկը: Նա ճանապարհորդում է տարբեր երկրներով, որպեսզի ստիպի ծնողներին մտածել և սխալներ չգործել:

Դենի Ջոնսոնը մեծացել է խեղճ ընտանիքում, 17 տարեկանում երեխա է ունեցել, 21-ում՝ դարձել անտուն, իսկ 23-ում՝ աշխատել է իր առաջին միլիոնը:  Մարտ ամսին հաջողակ բիզնես-լեդին՝  5 երեխաների մայրն ու մի քանի թոռնիկների տատիկը, այցելել է Ռիգա և սեմինարների ժամանակ ներկայացրել երեխաներին դաստիարակելու իր 6 սկզբունքը:

«Ես ճանապարհորդում եմ տարբեր երկրներով, որպեսզի ստիպեմ ծնողներին մտածել և սխալներ չգործել: Մեր երեխաներն այն սերունդն են, որոնք գտնվում են անդունդի եզրին, քանի որ նրանք սովոր են փոքր ժամանակ ստանալ այն ամենը, ինչ ցանկանում են, երբ մեծանում են, նրանք պարզապես հույսները դնում են օգնության վրա»,- հայտնել է Ջոնսոնը:

1. Արդեն փոքր տարիքից պետք է լինեն նպատակներ
Հարուստ մարդիկ հստակ գիտակցում են, թե ինչ նպատակներ պետք է ունենան իրենց երեխաները: Այո, նրանք դաստիարակում են Հարվարդի ապագա ուսանողների, թոփ-կառավարիչների, բժիշկների կամ նախագահների: Մինչ այդ, միջին մարդը երեխա  ունենում և դաստիարակում է՝ մտածելով՝ գուցե բախտը բերի:

Կարդացեք նաև

«Իմ ընկերների (որոնք հրատարակչատուն ունեն) որդին ցանկություն չուներ սովորելու և բացարձակ չգիտեր, թե ինչ անի կյանքում: Այդ ժամանակ հայրը կտրուկ որոշում կայացրեց և նրան մեկ շաբաթով ուղարկեց անտունների կացարանում աշխատելու՝ առանց որևէ գումարի: Մեկ շաբաթ անց պատանին վերադարձավ սովորելու և ընտանիքի բիզնեսում ներգրավվելու մեծ ցանկությամբ»,- պատմում է Ջոնսոնը:

2. Առանց հեռուստացույցի ու բջջային հեռախոսի

Ո՞վ է խելամիտ երեխայի ընկերը: Իհա՛րկե հեռուստացույցը, համակարգիչը և բջջային հեռախոսը: Դենի Ջոնսոնի երեխաներն իրենց առաջին բջջային հեռախոսը ստացել են 16 տարեկանում, իրենց առաջին համակարգիչը եղել է հոր հին համակարգիչը, իսկ հեռուստացույց տանն ընդհանրապես չկա:

«Իմ երեխաները չեն կարող իրենց բջջային հեռախոս թույլ տալ, որովհետև գումար չեն վաստակում:  Բջջայինը սովորեցնում է մարդկանց չպլանավորել իրենց ժամանակը, իսկ հեռուստացույցը ցույց է տալիս կյանքի ոչ ճիշտ մոդել: Ի՞նչ է  սովորեցնում Սպունգ Բոբի մուլտֆիլմը: Անբան, սանձարձակ մի մարդուկ ուրախանում է այն բանից, թե ինչպես է մատների վրա ֆռացրել ուրիշներին: Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխաները դառնային նրա նման: Կցանկանայի՞ք նման ամուսիններ ձեր աղջիկների համար:  Եթե հեռուստացույց չնայես 30 օր, ապա կարող ես հանգիստ ազատվել այդ կախվածությունից»,- կարծում է Ջոնսոնը:

dani_client

3. Սովորեցրեք երեխային սիրել աշխատանքը
Արձակուրդների ընթացքում ի՞նչ են լսում ձեր երեխաները: Փառք Աստծո, կարելի է հանգստանալ աշխատանքից. իմ տնօրենը վատն է, աշխատողներս չեն ենթարկվում, իսկ աշխատանքս ինձ զզվեցնում է: Այս դիրքորոշումը երեխային մանուկ տարիքից սովորեցնում է, որ աշխատանքը վատ է, ծանր և տհաճ մի բան է: Երեխաները, որոնք տեսնում են սա՝ այլևս չեն ցանկանա աշխատել կամ էլ անձնական գործ սկսել:
Դենի Ջոնսոնի ընտանիքում երեխաներն արդեն 2 տարեկանից զբաղվում են տան աշխատանքներով, և 11 տարեկանում նրանց ներդրումն ակնհայտ է: «Այդպես նրանք վճարում են մեր տանն ապրելու և ուտելու համար: Կյանքում ոչինչ անվճար չէ»,- կարծում է Ջոնսոնը: Նա խոհարարի, սպասուհու և դայակի կարիք չունի, ընտանիքն ինքն է այս ամենով զբաղվում: Նաև շատ կարևոր է, որ երեխան ի վիճակի լինի անելու այն  աշխատանքը, որը նրան դուր չի գալիս, քանի որ սա կոփում է երեխային և կամքի ուժ արթնացնում նրա մեջ:

4. Դուք ձեր երեխայի համար բանկոմատ չեք
«Ես իմ երեխային կոշիկների համար տալիս եմ տարեկան 50 դոլար և գնում եմ 4 զույգ ջինս: Ոչ մի շքեղ կոշիկ այս գումարով չես գնի, սակայն, եթե ցանկություն ունես՝ գնա աշխատիր կամ սպասիր զեղչերին»,- ասում է Ջոնսոնը՝ ավելացնելով, որ երեխան պետք է ապահովված լինի անհրաժեշտ բաներով, իսկ իր մյուս բոլոր ցանկությունների ու երևակայությունների համար պետք է վճարի ինքը:

«Ամենավատ բանը, որ կարող են ծնողներն անել՝  գումար վաստակել, որպեսզի  երեխաների համար գնեն այն ամենը, ինչ իրենք չեն ունեցել փոքր ժամանակ: Երբ երեխաները մեծանում են՝ ընկնում են մի աշխարհ, որտեղ չեն կարող իրենց թույլ տալ ապրել այնպես, ինչպես սովոր են»,- նշում է գործարարը:

5. Ծախսե՞լ, թե՞ հավաքել
Գումարը ծախսելու 2 տարբերակ կա. անպետք իրեր գնել կամ սովորեցնել երեխաներին, որ փողը կարելի է հավաքել, աշխատել և ներդնել: «Ինչպե՞ս մոտիվացնել երեխային, որպեսզի գումարն անտեղի չվատնի: Մեր տանը մի կանոն կա՝ հավաքիր 10 դոլար, և ես քեզ ևս տասը կտամ: Երբ գումարը հավաքված է, կարելի է գնել այնպիսի բաներ, որոնք կնպաստեն քո աճին ու զարգացմանը, օրինակ՝ հեծանիվ, երաժշտական գործիքներ, կամ կարելի է ճանապարհորդել»,- պատմում է Ջոնսոնը: Մի գնեք այն, ինչ գնում են մյուսները: Որպես կանոն՝ դրանք անպետք իրեր են, որոնք տեղ են զբաղեցնում:

6. Սովորեցրեք երեխաներին մեծահոգություն
Հաջողակ մարդկանց մեծ մասը տարբերվում է շռայլությամբ՝ էմոցիոնալ և նյութական: Նրանք չեն նախանձում և շատ առատաձեռն են: «Երեխաներին սովորեցրեք հարգել»,- ասում է Ջոնսոնը: Պատահական չէ, որ Աստվածաշնչում ասվում է, որ պետք է 10%-ը նվիրաբերել. Ջոնսոնի երեխաներն իրենց աշխատածի 10%-ը տալիս են անտուն երեխաներին, 20%-ը մնում է զվարճանքի ու հանգստի համար, իսկ մնացածը հավաքում են խնայատուփի մեջ՝  ապագայի և իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Ըստ http://www.vospitaj.com-ի՝ նյութը հրապարակման է պատրաստել ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս