Բաժիններ՝

Չերչիլի հատուկ խցիկը ինքնաթիռում (լուսանկար)

Լինելով Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Ուինսթոն Չերչիլը հաճախ էր ստիպված օդանավով թռչել։ Քանի որ որ պատերազմ էր ընթանում, գերմանական կործանիչներից խուսափելու լավագույն ճանապարհը մեծ բարձրության վրա թռչելն էր։ Սակայն 1941 թվականի վերջին Չերչիլն արդեն 67 տարեկան էր, և բժիշկներն անհանգստանում էին, որ ճնշման տատանումները նրա համար կարող են վատ վերջանալ (այն ժամանակ ինքնաթիռների սրահները հերմետիկ չէին)։

Սակայն բրիտանացիները լուծումը գտան։ Նրանք Չերչիլի անձնական ինքնաթիռում հերմետիկ խցիկ տեղադրեցին, որի մեջ և ճանապարհորդում էր վարչապետը։ Այն կարող էր Չերչիլին պաշտպանել անսպասելի կրակոցից։ Սակայն խցիկի գլխավոր նպատակը կայուն ճնշման ապահովումն էր։ Խցիկի ներսում ճնշումն այնպիսին էր, ինչպիսին լինում է 1550 մետր բարձրության վրա թռչելիս (ներկայիս ինքնթիռների պայմաններն ավելի դաժան են. ճնշումը համարժեք է 2450մ բարձրությանը)։

cherchil

Խցիկը ներսից լուսավորվում էր, ուներ հեռախոս և օդափոխման համակարգ՝ սիգարի ծուխը հեռացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս