Բաժիններ՝

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունում «մաքրումներ» են սկսվում

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության 5 բարձրաստիճան աշխատակից զրկվելու է իր պաշտոններից: Կադրային որոշումներն ընդունվել են պետության առաջին դեմքերի անվտանգությունն ապահովող գործակալության աշխատանքում մի շարք ձախողումներից հետո:

Գաղտնի ծառայության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Քլենսին հայտարարել է, որ զբաղեցրած պաշտոնները լքելու են իր չորս օգնականները՝ Դեյլ Փյուպիլլոն, Փոլ Մորիսին, Մարկ Կոպանցին ու Ջեյն Մերֆին: Նրանք համակարգում են պաշտպանիչ գործողությունների ապահովումը, հետաքննությունների անցկացումը, տեխնիկական միջոցների օգտագործումը, ինչպես նաև հասարակության հետ կապը:

Քլենսիի խոսքերով՝ իր որոշումը հենված է անկախ հանձնաժողովի եզրակացությունների և իր սեփական գնահատականների վրա: Չի բացառվում, որ այդ անձինք կարող են նոր պաշտոններ ստանալ Գաղտնի ծառայությունում կամ էլ ներքին անվտանգության նախարարությոնում:

Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ կամավոր հրաժարական է տվել տնօրենի օգնական Վիկ Էրևիան, ով պատասխանատու էր ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ նախապատրաստության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս