
Նազարբաևը Դոնբասի հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Մերկելի ու Պուտինի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Բանակցությունների ժամանակ մասնավորապես քննարկվել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման միջոցները մոտակա շրջանում Աստանայում Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հնարավոր հանդիպման համատեքստում:
Մերկելն ու Նազարբաևն ընդգծել են Մինսկյան պայմանավորվածությունների անխոս իրագործման անհրաժեշտությունը, ինչը կնաստի խաղաղ կարգավորմանն ու վստահության ամրանդմանը: Բացի այդ, Նազարբաևն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: