Բաժիններ՝

Պորոշենկոն պլանավորել է Պուտինի հետ հանդիպել հունվարի 15-ին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործընթացում, սակայն իրենք պնդում են, որ կյանքի կոչվեն դրանց բոլոր կետերը:

Նա հիշեցրել է, որ բանակցությունների մինսկյան ձևաչափը նախատեսում է Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների շփման խմբի հանդիպումներ.

«Դա միակ ձևաչափը չէ: Մենք նաև նախատեսում ենք վերադարձ կատարել ժնևյան ձևաչափին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ԵՄ-ի ղեկավարության՝ Ժան Կլոդ Յունկերի ու Դոնալդ Տուսկի մասնակցությամբ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ուկրաինական խաղաղության բանակցություններին մասնակցելու համար»:

Պորոշենկոն հավելել է, որ 2015 թվականի հունվարի 15-ին Աստանայում պլանավորված է «Նորմանդական ձևաչափով» հանդիպում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ. «Իմ դիվանագիտական տարին կմեկնարկի հունվարի 15-ին, Աստանայում, ուր կանցկացվի «նորմանդական ձևաչափով» հանդիպում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031