Բաժիններ՝

Չինաստանում արգելափակել են Gmail փոստային ծառայությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի տարածքում նախորդ ուրբաթից արգելափակվել է Google-ի Gmail փոստային ծառայությունը: Դրանից ամիսներ առաջ այն գործել է ընդհատումներով:

Չինացի իրավապաշտպանները վստահ են, որ այդ հարցում մեղավոր են երկրի իշխանությունները, որոնք փորձում են այդ կերպ կիրառել գրաքննություն: GreatFire.org-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր կարծիքով կառավարությունը փորձում է շարունակել Չինաստանում Google ընկերության ներկայության վերացմանն ուղղված աշխատանքները:

Նրա խոսքերով՝ այդ միջոցն օգտատերերին հարկադրում է անցում կատարել մյուս մատչելի փոստային ծառայություններին, ինչին և ձգտում են հասնել Չինաստանի իշխանությունները:

Ավելի վաղ Չինաստանում արգելափակվել էր Instagram սոցցանցը: Բացի այդ, կառավարությունն արգելել էր պետհիմնարկներում օգտագործել Windows 8 օպերացիոն համակարգեր և կանոնավորապես խուզարկություններ է իրականացնում Microsoft ընկերության գրասենյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031